ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում մեծ երախտագիտություն է հայտնել ռուսական կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության գծով փոխգործակցության որոշ արդիական հարցերի:
Երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են առաջիկա շփումների ժամանակացույցը։