Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Այս մասին ասված է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը գրություն է ստացել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին` իր ընտրությամբ, լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, 2016 թվականին ծավալված պատերազմական գործողությունների հանգամանքները քննիչ հանձնաժողովը ստեղծվել է Ազգային ժողովում, 2019 թվականի մայիսի 31-ին՝ վեց ամիս ժամկետով, հետագայում հանձնաժողովի գործունեությունը երկարացվեց ևս վեց ամսով: