Ավիացիայի հարցերով վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մամուլից է տեղեկացել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իր ներկայացրած հրաժարականի պահանջը:
«Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»»,- նշել է նա:
Ճաղարյանի խոսքով՝ աշխատանքից ազատվելու իր որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:
«Նախորդ Շաբաթ օրը` Ապրիլի 4-ին ես վարչապետին գրելեմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`
– հայկական քաղավիացիայի իրական իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման;
– հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;
– և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները»,- նշել է նա։
Ճաղարյանը ներկայացրել է, որ ցեկույցում առաջարկել է վարչապետին թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը: Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:
«Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ Երկուշաբթի, Ապրիլի 6-ին:
Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից»,- ընդգծել է նա՝ նշելով, որ օրերս հանդես կգա մամուլի ասուլիսով:
Հիշեցնենք, որ ավելի վաղտեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: