«Բանակ-2020» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության աննախադեպ մակարդակի մասին, հայտնում է «Զվեզդան»։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության սպառազինության մեջ գտնվող ժամանակակից, արդիականացված զենք և տեխնիկա է գնում։ «Հայկական և ռուսական մասնավոր ընկերությունները ռազմական արդյունաբերության ոլորտում կնքել են բազմաթիվ պայմանագրեր, և հիմնականում դա Հայաստանի տարածքում համատեղ արտադրանքն է։ Ինչպես նաև մինչև համապատասխան մակարդակ «Սու 25»-ի արդիականացումը, որը թույլ կտա «Սու 25»-ն օգտագործել ավելի ժամանակակից մարտում»,- հայտարարել է պաշտպանության նախարարը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ոչ մի պետություն չի կարող համեմատվել Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մակարդակոի հետ: Տոնոյանն անկեղծ շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ռուսական կողմի աջակցության համար:
Անդրադարձ է կատարվել նաև ռազմական կրթության ոլորտում երկու երկրների համագործակցությանը։ Հանրապետությունը յուրաքանչյուր տարի Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ է ուղարկում կուրսանտներ ևսպաներ՝ ուսուցման և մասնագիտական վերապատրաստման համար, հայտարարել է Դավիթ Տոնոյանը:
2015 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ պաշտպանության նախարարությունն անցկացրել է «Հաղթանակի ժառանգորդ» լայնամասշտաբ ռազմամարզական համաժողովը, որին մասնակցել են հետխորհրդային տարածքի բոլոր երկրները՝ ավելի քան 500 մարդ: Նախարարը չբացառեց, որ այս տարի Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանում նման մակարդակի միջոցառում անցկացվի: