Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձակուրդային լուսանկարները խիստ քննադատության են արժանացել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից։
«Տեսնես աշխարհի է՛լ որ երկրում է առողջապահության նախարարը արձանագրել 877 մահ կորոնավիրուսից, 267 մահ այլ պատճառով, սակայն կրկին կորոնավիրուսով պայմանավորված և այդ պայմաններում մեկնել արձակուրդ: Այսինքն՝ արձանագրել 1044 մահ, դեռևս չհաղթահարել համավարակը ու գնալ արձակուրդ»,-գրել է Մարուքյանը Facebook-յան իր էջում։
«Դուք ամեն օր պնդեք, որ Աժ Քննիչ հանձնաժողովը ժամանակավրեպ է..․»,-եզրափակել է պատգամավորը։
Նշենք, որ նախարար Արսեն Թորոսյանը Instagram-յան իր պաշտոնական էջում արձակուրդային լուսանկարներ էր հրապարակել՝ կից գրելով՝ «Արձակուրդը սկսում ենք լեռնագնացությամբ»։