Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

«Ժողովուրդ» օրաթերթ

  1. Օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր, Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի նախկին օգնական Նորայր Մովսիսյանը խարդախությամբ ՀՀ տարբեր քաղաքացիներից բավականին մեծ թվով գումարներ է գրպանել: Տուժողների թվում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Հայկ Կոնջորյանը, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, ռադիոյի, ինչպես նաեւ խորհրդարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք ժամանակին աշխատել են Մովսիսյանի հետ: Թերթը տեղեկացրել է, որ Նորայր Մովսիսյանը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսինն է:

    «Նրանք երկու տարուց ավելի է՝ ամուսնալուծվել են: Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել խաբեության գործընթացը. Նորայր Մովսիսյանը, որի հետ երբեմն եղել է նաեւ կինը` Ա. Սամսոնյանը, ներկայացրել են մարդկանց, թե բիզնես գործունեություն իրականացնելու ծրագիր ունեն, որի համար պետք է ընդամենը գումար ներդնել ու կրկնակի գումար վաստակել: Նորայր Մովսիսյանը հայտարարել է, որ իրենք թրեյդինգով են զբաղվելու, այսինքն` ներդրումներն ինքն է կատարելու, ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու, ու այդպես գումարները իր մոտ է հավաքել: Մարդիկ էլ, վստահելով նրան, գումարներ են տվել, որոնք, ըստ էության, գրպանել է ու փախչել Ռուսաստանի Դաշնություն: Այժմ հետախուզվում է»,-գրել է թերթը։

  2. Oրաթերթի տեղեկությամբ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջեւ են: Ինչպես հայտնի է, երեկ նրանք տեսակապով զրուցել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վերջինս բավական ուշագրավ հանգամանքներ է պատմել՝ 2016 թվականի հրադադարի որոշման հետ կապված։  Բանն այն է, որ շատ հարցերի պատասխաններ մնացել են անպատասխան, քանի որ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է գալ քննիչ հանձնաժողով։

    Հիշեցնենք, որ հենց նա է 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի համաձայնություն ձեռք բերել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ 1994 թվականին հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջեւ, իսկ, ահա, 2016-ի կնքվածը երկկողմ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՝ Արցախը դուրս թողելով գործընթացներից:

    Ըստ օրաթերթի՝ երեկ տեսակապի ժամանալ Նալբանդյանը սլաքներն ուղղել է դեպի Խաչատուրովը, եւ հենց դա է պատճառը, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե Խաչատուրովին երկու օր ժամանակ են տալիս, այլապես առանց նրա եզրակացություն կներկայացնեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ, չնայած այս սպառնալիքներին, Յուրի Խաչատուրով ամեն դեպքում հանձնաժողով չի գա:

  3. Ինչպես հայտնի է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 1.7 տոկոսով:

    Օրաթերթի ներկայացրած տվյալներով շինարարության և առևտրաշրջանառության ծավալներն են կրճատվել, փոխարենը 4.2 տոկոսով ավելացել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացել է, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 10.4 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 8.1 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 11.5 տոկոսով: Սա նույնպես կապված է աշխարհը համակած կորոնավիրուսի հետ:

  4. Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միացման մասին վարչապետի հայտարարությունը խառնաշփոթ է առաջացրել դատական համակարգում: Գործող դատավորները չեն պատկերացնում՝ ինչ է լինելու այս երկու կառույցների միացումից հետո, եւ ինչ է լինելու աշխատակիցների ճակատագիրը: Սակայն, ըստ օրաթերթի, դատական համակարգում ներքին քննարկում է եղել, դատավորները կարծիք են հայտնել, որ եթե ՍԴ-ի հարցը լուծվի, գործը չի հասնի նոր կառույց ստեղծելուն, հետեւաբար նաեւ Վճռաբեկ դատարանի լուծարմանը։ Սակայն միեւնույն ժամանակ Արդարադատության նախարարությունից նրանց հիշեցրել են, որ, անկախ արդյունքից, պետք է ստեղծվի Վճռաբեկ դատարանի վարչական պալատ: Դրա ստեղծումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ: Ըստ թերթի՝ դատավորներն էլ այժմ շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով: Հիմնավորման մեջ նշվում է, որ Վճռաբեկ դատարանի ակտիվությունը կավելանա, եթե այն ունենա գործն ըստ էության քննող եւ լուծող մասնագիտացված համապատասխան պալատ։

«Հրապարակ» օրաթերթ

  1. Ըստ թերթի՝ Արցախում նոր իշխանության ձեւավորմանը զուգահեռ, նոր ընդդիմություն է ձեւավորվում, որի առաջնորդն այս պահին Արթուր Օսիպյանն է, ով հայտնի դարձավ Ստեփանակերտում բողոքի ակցիաներ, ավտոերթեր կազմակերպելով։ «Ժամանակին խոսվում էր, որ Սամվել Բաբայանի «խոխան ա», հիմա, երբ Բաբայանը մաս է կազմում իշխանությանը, նրա համախոհներն իրենց «քցված» են համարում, ավելին՝ Օսիպյանը շատ վատ է արտահայտվում Բաբայանի հասցեին, եւ դա ընկել է վերջինիս ականջը։ Նա փոխանցել է․ «Ասեք՝ ականջներդ կկտրեմ»։ Ընդդիմադիր տրամադրություններ ունեն նաեւ Մասիս Մայիլյանի նախկին թիմակիցները, որոնք նույնպես միացել են Օսիպյանին։ Չի բացառվում, որ Հայկ Խանումյանն էլ միանա նրանց»,-գրել է թերթը։
  2. Թերթի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական ներկայացուցիչները ՀՀ ԱԺ-ում մայիսի 8-ի ծեծկռտուքի մասին ԵԽԽՎ  հարցերին պատասխանել են, թե այն ծագել է Ալեն Սիմոնյանի եւ Անի Սամսոնյանի բանավեճից, որին խառնվել է նաեւ Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ փոխխոսնակին վիրավորելով «անբարոյականի վաստակ» տգեղ որակումով։ Դրանից վրդովված իշխանականները «դաստիարակել» են Մարուքյանին։ «Մենք տվել ենք պարզաբանումներ, ասել ենք, որ դա սուտ է՝ բանավեճը եղել է ապրիլի 28-ին, ծեծկռտուքը՝ մայիսի 8-ին»,- թերթին ասել են ԼՀԿ-ից։ Իշխանական աղբյուրն էլ թերթին ասել է, որ Մարուքյանը ԵԽԽՎ-ին տրամադրված նյութերում ստել է, որ վարչապետը չի դատապարտել՝ արդարացրել է թիմակիցների պահվածքը, բայց Մարուքյանը հերքել է դա․ «Սուտ է, մենք վարչապետի անունը չենք տվել, տրամադրել ենք ծեծկռտուքի տեսանյութը՝ թարգմանությամբ»։
  3. Թերթի տեղեկությամբ մինչև հուլիսի կեսերը Տիգրան Ավինանյանն ու Արսեն Թորոսյանը հրաժարական կտան։ «Ավինյանին փոխարինողներն ովքե՞ր են` իրո՞ք Արայիկ Հարությունյանը կա ցանկում։ «Չէ, «Իմ քայլի» կուլիսներում նախընտրելի բարտեր էին նախապատրաստում․ Արայիկը՝ փոխվարչապետ, Մխիթար Հայրապետյանը` ԿԳՄՍ նախարար։ Փաշինյանը Մխիթարին ասել է` տեղափոխելու եմ գործադիր-նախարար. շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը գցեցին-բռնեցին, գտան` չի քաշի։ Բոլոր դեպքերում, հուլիսին կլինեն կադրային տեղաշարժեր թե՛ խորհրդարանում, թե՛ գործադիրում»,-ասել թերթի աղբյուրը:

    Ըստ թերթի՝ «Նիկոլի սեւ ցուցակում» եղած պատգամավորներից ոչ մեկը չի պատրաստվում մանդատը վայր դնել, հակառակը՝ ակտիվ բանակցում են թե՛ թիմակիցների, թե՛ այլ ուժերի հետ, փորձում են անկախների կոնգլոմերատ (ֆրակցիա չեն կարող ստեղծել) ձեւավորել։ «Չեն հասցնի, շատերի «դոսյեներն» արդեն պատրաստ են․ Վարազդատի հոր հյուրանոցի պատմությունը, նա նաեւ Հրանուշ Հակոբյանի զարմիկն է, Շիրակ Թորոսյանի հայտնի կապերը ՀՀԿ-ի հետ, հեռախոսազրույցները, իր հայրենակցական միության հետ խնդիրները, Սոֆյայի` փոխմարզպետ եղած ժամանակ` ուսուցիչների նշանակման հարցեր են նայում, Անուշ Բեղլոյանը Սերժենց ՊՈԱԿ-ի աշխատակից է եղել, Ենգիբարյան Վիկտորը Սերժ Սարգսյանի ու Վիգեն Սարգսյանի լոբբիստն էր։ Փազլը հավաքվում է»:

 

 

Առնչվող Նորություններ

Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 11 մարդու

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, հայտնել է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։ Ըստ լրատվականի՝ օրինագծի ընդունմանը կողմ...

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին
Ադրբեջանը հայտարարում է՝ Տավուշի գյուղերի հանձնումը ենթադրում է ձերբակալություններ. Տիգրան Աբրահամյան
Կանադայում ձերբակալել են 419 կգ ոսկի գողանալու մեջ կասկածվող 6 մարդու
Լեոնարդո դի Կապրիոն Սկորսեզեի նոր ֆիլմում կարող է մարմնավորել Ֆրենկ Սինատրային
ՀՀ ԱԳՆ-ն կեղծ է անվանել ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված՝ Հայաստանի ռազմական ոլորտի մասին փաստաթուղթը
Զախարովան նշել է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» պայմանը
Черновик
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում մարտի 3-ին
Վարդենիսում անչափահասի նկատմամբ սեռական բռնության դեպքով 2 անձ է կալանավորվել 
Նաիրա Զոհրաբյանի ասուլիսը (ուղիղ)

Աբրահամյանը հայտարարել է Արցախից խաղաղապահների դուրսբերումից հետո տարածաշրջանում Թուրքիայի հզորացման մասին

Ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալն Արցախից ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը տարածաշրջանում, հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր...

Կարդալ