Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ուղերձում ասվում է, որ Ղազախստանում բարձր են գնահատում հայ-ղազախստանյան հարաբերությունների ամրապնդման գործում վարչապետ Փաշինյանի ներդրումը՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության լավ ավանդույթների վրա:
«Հարգելի Նիկոլ Վովայի, այս նշանակալի օրը անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ և նոր ձեռքբերումներ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,-ասված է Տոկաևի ուղերձում։