Այսօր կեսօրին ես պարետատան նիստ եմ հրավիրել և հանձնարարել, որ հակահամարճարակային կանոնները պետք է պահպանվեն՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև հայտնել է, որ վարչական կամ այլ հարկադրանքի միջոցների ենթարկվող քաղաքացիները պետք է նախապես մտածեն այդ իրավիճակի մասին։ «Մեզնից յուրաքանչյուրը պետք է դիրքորոշում հայտնի մեր հետագա անելիքների վերաբերյալ։ Իմ դիրքորոշումը մեկն է, որ անկախ այս ամեն ինչից հսկողությունը հակահամաճարակային կանոնների նկատմամբ պետք է կատարվի ամենակոշտ և ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ, հաշվի չառնելով ոչ մի զգացմունքային պահ»,-նշել է վարչապետը։
Նա նշել է, որ այսպիսին է իր հրահանգը իրավապահ մարմիններին և այդ հրահանգի չիրականացումը կամ անորակ իրականացումը իր հետ բերելու է կոնկրետ հետևանքների։ «Այս առումով մենք 1, 2, 3 օր ունենք, որ երկրում այս առումով որակական իրավիճակ փոխվի»- նշել է վարչապետը։