Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հունիսի 25-ից հուլիսի 7-ն արձանագրված անտառխախտման դեպքերը։ Այս մասին հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջը։
Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Դսեղի» և «Արծվաբերդի» մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 2 դեպք (1 հատված ծառ)։
«Դսեղի» անտառտնտեսություն – 1 հատված ծառ (հաճարենի), անտառխախտման 1 դեպք, որը բացահայտվել է։
«Արծվաբերդի» անտառտնտեսություն – ապօրինի փայտանյութի տեղափոխում՝ թափուկից, անտառխախտման 1 դեպք, որը բացահայտվել է,
Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ոստիկանություն։
Անտառխախտման դեպքերը բացահայտվել են։