Տավուշի մարզի Այգեպար համայնքում արդեն ամբողջությամբ վերականգնվել են ադրբեջանական կրակոցներից տուժած մի քանի տներ: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանը։
Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է գյուղ և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Նշվում է, որ Այգեպարում, որն ամենից շատ տուժել է գնդակոծություններից, տների վերականգնմանը զուգահեռ նաև աշխատանքներ են սկսվել փողոցների ասֆալտապատման ուղղությամբ: Մարզպետը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել աշխատանքների ընթացքը: