Օգոստոսի 5-ին Իտալիայի Պատգամավորների պալատը 414 կողմ և 0 դեմ ձայներով կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը:
Ինչպես փոխանցում է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը, առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի Հանրապետության նախագահի ստորագրմանը։
Հավելենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովի շրջանակներում: