Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նախարար Պետրոսյանը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են Ռոմանոս Պետրոսյանին, մաղթել նրան հաջողություն, անսպառ եռանդ և արդյունավետ աշխատանք: