Օգոստոսի 11-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, ստորագրել է Արմեն Աբազյանին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին հրամանագրեր, ըստ որի՝ Արմեն Աբազյանը և Միքայել Համբարձումյանը նշանակվել են ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոններում:
Հիշեցնենք, որ Արմեն Աբազյանը օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ օգոստոսի 11-ին ազատվել է պաշտոնից:
Նշենք, որ Միքայել Համբարձումյանը 2016-ի օգոստոսից զբաղեցնում էր ԱԱԾ քննչական վարչության պետի պաշտոնը, իսկ հետո՝ կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետի պաշտոնը։