Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42477-ի։ Օգոստոսի 21-ի տվյալները փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 35693 է, փաստացի բուժվում է 5689-ը, գրանցվել է մահվան 842 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 192199 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 253 են։