«իԳործ» ծրագրի մասնակիցները սկսում են իրենց աշխատանքը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։
Ինչպես փոխանցում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, կառույցների ներկայացուցիչները ողջունել են սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներին։
«Նրանք հայրենիք են եկել մեծ փորձառությամբ և Հայաստանին ծառայելու պատրաստակամությամբ»,- նշվում է գրասենյակի տարածած գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունում սկսում են աշխատել 24 բարձր որակավորում ունեցող սփյուռքահայ մասնագետներ: