Armenia Today-ն առանձնացրել է առավել ուշագրավ լուրերը․
▪ Հայաստանի ոստիկանությունը սեպտեմբերի 15-ից կանցնի ծառայության ուժեղացված ռեժիմի` https://bit.ly/3k78S4v:
▪ ԱԺ պատգամավոր, ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հայտնել է, որ վայր է դնելու պատգամավորական մանդատը: Ըստ նրա՝ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ՝ https://bit.ly/3m1GSkx։
▪ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ազգականի դեմ քրեական գործ է հարուցվել՝ https://bit.ly/32f6XVh։
▪ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ https://bit.ly/3hgEGlw։
▪ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրինագծին՝ բուժհաստատությունները չեն մասնավորեցվի՝ https://bit.ly/3ibKYEe։
▪ Ներկայացվել է «Հայփոստի» 2020-2025 թթ. զարգացման ռազմավարական նախագիծը՝ https://bit.ly/35qTVGb։
▪ Վրաստանի հետ սահմանին մաքսազերծումը կտևի հաշված րոպեներ՝ https://bit.ly/35lsAFg։
▪ Հայրության արձակուրդի հնարավորություն կտրվի՝ https://bit.ly/2Zqg2Zs։
▪ ԱԺ նախկին պատգամավորը և նրա որդին չեն հայտարարագրել իրենց պատկանող գույքը՝ https://bit.ly/3hdo5yV։
▪ Հայաստան դրամական հոսքերի ամենամեծ անկումը ՌԴ-ից է՝ 28.2%՝ https://bit.ly/3ig9Gn1։
▪ Ալկոհոլային թունավորումից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնալ Ալինա Նիկողոսյանը՝ https://bit.ly/2ZFc7IH։
▪ Բեյրութից Երևան տեղափոխված լիբանանահայերը արտոնություններ կստանան՝ https://bit.ly/2RagJlp։
▪ Հայաստանում հայ-ռուսական համատեղ զորավարժությունների ընթացքում կիրառվել է սիրիական փորձը՝ https://bit.ly/2RdLQfD։
▪ Ամեն ինչ անելու եմ՝ զոհվածների հարազատները ծանոթանան ապրիլյան զեկույցի բոլոր մանրամասներին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ https://bit.ly/3hhSHiI։
▪ ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է համատեղ աշխատել լուծումներ գտնելու ուղղությամբ՝ https://bit.ly/3ig9Zyb։