Արսեն Ջուլֆալակյանը կարող էր բարձրացնել իրեն մտահոգող հարցերը և հնարավոր է, որ մենք ընդունեինք իր առաջարկները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորի՝ մանդատը վայր դնելու մասին հարցին։
«Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալկյանի հետ ունեցել ենք զրո քննարկում։ Ջուլֆալակյանը կարող էր բարձրացնել այդ հարցերը և հնարավոր է, որ մենք ընդունեինք իր առաջարկները և շտկեինք իրեն հուզող մոտեցումները։ Բայց մենք քննարկում չենք ունցել, այդ հարցերը չեն բարձրացվել իմ հետ քննարկումներում։ Նույնիսկ խմբակցության հետ քննարկման ժամանակ այդ հարցերը չեն հնչել։ Եթե լիներ նման քննարկում և լիներ կոնկրետացում, հարցադրումներին անպայման կտրվեին պատասխաններ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով: