Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Շվեդիայի նորանշանակ դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ հավատարմագրերի պատճենները հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
ԱԳ նախարարը շնորհավորել է Պատրիկ Սվենսոնին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-շվեդական հարաբերությունների` որակապես նոր մակարդակի բարձրացմանն ու երկկողմ օրակարգի հարստացմանը:
Երկուստեք անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: