Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48251-ի:
Սեպտեմբերի 24-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 43266 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 240 քաղաքացի, փաստացի բուժվում է 3748-ը, գրանցվել է մահվան 945 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 272235 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 292 են։