Սեպտեմբերի 25-ին կայացավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։ Այս մասին տեղեկանում ենք Հանրային հեռարձակողի խորդի կայքից։
Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հարցազրույցի։ Այդ թեկնածուներն են՝
- Հովհաննես Թովմասյան,
- Հովհաննես Մովսիսյան,
- Արմեն Սարգսյան,
- Ռուդիկ Տեր–Գալստյան։
Հանձնաժողովի հաջորդ նիստի արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ուղերձ հղեց ժողովրդին, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվեցին ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։ Մոնտաժված տեսանյութում Փաշինյանին փորձել էին ներկայացնել ծաղրական կերպարում։
Տեսանյութը բուռն քննարկման թեմա դարձավ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ այն անձինք, որոնք պատասխանատու են եթերից առաջ նկարահանված կադրերը հանրայնացնելու հարցում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Նշենք, որ Մարգարիտա Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն էր նշանակվել 2013–ին:
Ի դեպ, հարցազրույցի հրավիրված թեկնածուներից Հովհաննես Մովսիսիյանը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հենց նա էլ Հանրայինի տնօրենն է լինելու։
Արմեն Սարգսյանը հիմա Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Հարզացրույցի անցած թեկնածուներից Ռուդիկ Տեր-Գալստյանը նախկինում զբաղեցնում էր հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Հովհաննես Թովմասյանն էլ «Փի-Բի-Էմ Մեդիա Հաուս» գովազդային գործակալության տնօրենն է։