Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49574-ի:
Սեպտեմբերի 26-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 43665 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 52 քաղաքացի, փաստացի բուժվում է 4657-ը, գրանցվել է մահվան 957 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 286161 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 295 են։