Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը մոտ 100-120 է։ Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ վիրավորվածների թիվը փոխվել է դեպի նվազում. թեթև վիրավորները վերադարձել են շարք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ունենք մոտ 200 վիրավոր։
Վիրավորների մի մասը տեղափոխվել են Երևան և շարունակում են բուժումը հոսպիտալներում, քաղաքացիական բժշկական կենտրոններում։