ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը դիմել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան գալ Հայաստան և մեկնել Արցախ, սակայն դեռևս պատասխան չի ստացել:
Այս մասին 168.am– ին ասել է ինքը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Նշենք, որ Հարությունյանի նկատմամբ՝ որպես մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի իշխանությունները 2018 թվականին հետախուզում են հայտարարել։
Հիշեցնենք, որ նա Ռուսաստանի քաղաքացի է։