Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը։ Այս մասին ֆեյբուքում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք նաև, որ հակառակորդը թիրախավորել է նաև Հադրութ քաղաքը։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հակառակորդը Սմերչով հարվածում է Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ։