Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդը հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը։ Ադրբեջանն այսօր նաև թիրախավորել է Հադրութ քաղաքը։