«Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների խաղերը չեզոք դաշտեր են տեղափոխվել Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով»,- հայտնում են Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) պաշտոնական կայքից:
Հայաստանը Վրաստանի հետ պետք է հանդիպեր Երևանում, սակայն խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ Լեհաստանի Տիչի քաղաքում: Ադրբեջանի և Կիպրոսի խաղը Բաքվից տեղափոխվել է Ալբանիայի Էլբասան քաղաք և տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում ու Արցախում հայտարարված է ռազմական դրություն։