Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում: Այս մասին հայտնում է ԱՀ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Ավելի վաղ, ՊԲ-ն տեղեկացրել էր, որ Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն խմբի ոչնչացման գործողությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն, ադրբեջանական զինուժը խախտել է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ։ Դիվերսիոն խումբը, նախնական տվյալներով, Հադրութում սպանել է 4 քաղաքացիական անձի։