2020 թվականի հոկտեմբերի 12-ին հրավիրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրակարգով։ Այս մասին հայտնում է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
ՍԴ նախագահի ընտրության համար ինքնառաջադրվել է ՍԴ դատավոր Արման Դիլանյանը:
Առաջադրվել են նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունները, սակայն, նրանք ինքնաբացարկ են հայտնել։