ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ, որի ժամանակ նա կոչ է արել կողմերին ամբողջությամբ կատարել Մոսկվայում ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվա ժամանած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ միասին, 10-ժամյա բանակցությունների արդյունքում պայմանավորվել են դադարեցնել կրակը Ղարաբաղում հոկտեմբերի 10-ի կեսօրից, փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները, ինչպես նաև լրացուցիչ համաձայնեցնել հրադադարի կոնկրետ մանրամասները:
Հայկական կողմի տեղեկություննով՝ Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարի ռեժիմը և շարունակում է հարձակողական գործողությունները ռազմաճակատի ողջ երկայնքով: