Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ԵՄ պատվիրականության գրասենյակի դիմաց։ Բողոքի ակցիայի մանսակիցները ԵՄ պատվիրակության ուշադրությունն են հրավիրում Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին։
Նրանք ցանկանում են նամակ փոխանցել և պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը՝ նշելով, որ Արցախում բնաջնջման հարց է դրված։
«Նամակի հիմնական ուղերձն այն է, որ հրատապ է Արցախի միջազգային ճանաչման հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք հումանիտար աղետի առաջ ենք կանգնած։ Չենք ընդունում այն երկրների չեզոքությունը, որոնք որպես փաստարկ նշում են, թե Արցախի հանրապետությմունը ճանաչված չէ։ Մարդիկ են սպանվում, մենք կոչ ենք անում հրատապ ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։
Հավաքվածների խոսքով՝ միջազգային կառույցները միայն բավարարվում են մտահոգություններ հայտնելով, իսկ այս պահին մեզ դատարկ կոչեր պետք չեն։
«Եթե տարբեր երկրների ներկայացուցիչներդ այստեղ եք, ունեք որոշակի գործառույթներ և պարտավորություններ, բայց ձեր լավագույն արածն այն է, որ երկու պետություններին ուղղված հորդորներ եք հայտնում, մենք ձեզ կխնդրենք մի պարզ քայլ անել․ վերցրեք ձեր մտահոգություններն ու գնացեք մեկ այլ երկրում մտագովեք։ Այլևս մենք չենք հանդուրժելու նման վարքագիծ։ Մինչ ձեր մտահոգությունները սիրուն ձևակերպումներով կշարադրեք, իսլամն իր գործն անում է, և այն սկսել է Արցախից»,- վրդովվեց բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից։
Նմանատիպ ակցիաներ են տեղի ունենալու ոչ միայն ԵՄ պատվիրականության գրասենյակի մոտ։ Արցախի ճանաչման, թուրք- ադրբեջանական ագրեսիան զսպելու պահանջներով ակցիաներ կիրականացվեն նաև Հայաստանում Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների առջև։
Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ՄԱԿ-ի ի կենտրոնական գրասենյակի և դեսպանատների առջև՝ կրկին չլռելու, Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների վայրագությունների վրա աչք չփակելու կոչով: