Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն դուրս բերելու աշխատանքները շարունակվում են: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ընդհանուր առմամբ շարունակվում է աշխատանքը, որպեսզի դադարեցվեն ռազմական բախումներն ու հակամարտության կարգավորման գործընթացը վերադարձվի քաղաքական-դիվանագիտական դաշտ», – ասել է Պեսկովը: