Թուրքիայից 1200 հատուկ ջոկատայիններ տեղափոխվել են Արցախյան ռազմաճակատ: Այս մասին հայտնել են @wargonzo նախագծի ստաբուլյան աղբյուրները:
«Անկարան իր 1200 լեռնային հատուկ նշանակության զորքերը թուրքական Քուրդիստանից տեղափոխել է Բաքու, այնուհետև՝ ռազմաճակատ:
Նրանք գործում են Արցախի լեռնային վայրերում՝ ստիպված լինելով փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն կարողանում դիմակայել լեռներում Արցախի աշխարհազորայինների հետ բախումներին:
Սա առաջին հերթին վերաբերում է հարավային ճակատին և Ջաբրաիլ-Հադրութ ուղղությանը։