Առողջություն մեր գեներալին՝ Ջալալ Հարությունյանին, համոզված եմ, որ շուտափույթ կապաքինվի և կվերադառնա այնտեղ, որտեղ պե՛տք է լինի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Պատերազմի մեկնարկից մեծ ջանք ու կյանք դրեց թուրք-ադրբեջանակ ագրեսիային անհրաժեշտ ջարդով ապահովելու համար։
ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ Միքայել Արզումանյանն էլ նոր մարդ չէ զինված ուժերում։ Հենց միայն այն, որ 22 տարեկան հասակում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել, արդեն իսկ նրա բազմաթիվ ունակությունների մասին է խոսում։ Անցել է հայկական զինուժի ամենատարբեր հրամանատարական պաշտոններով։ Հաջողություն մեր բանակին, փառք մեր բոլոր մարտիկներին»։
Ավելի վաղ գեներալի մասին Վահրամ Պողոսյանը գրել էր, որ նա տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը: Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները: