Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել զգուշություն ցուցաբերել Հայաստանի տարածքով ուղևորվելիս: Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեսպանատունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին հրահանգել է չայցելելել Հայաստանի ստորև նշված շրջաններ:
Դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Տավուշի մարզ M4 և M16 ավտոմայրուղիներից դեպի հյուսիս՝ Դիլիջանի ազգային պարկից դեպի հյուսիս և մինչև Վրաստանի սահման, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք և հարավ՝ M10 ավտոմայրուղուց դեպի արևելք, Ինչպես նաև Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր ուղևորություններից: