Հոկտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ մարտական գործողությունների մասին հարցին, նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ միջոցներից կրակ է արձակվել այս ուղղությամբ, կան կոնկրետ հետևանքներ:
Արծրուն Հովհաննսիյանը նաև ասել է, որ ուսումնասիրում են ֆոսֆորային արկերի կիրառությունը: «Արցախի բնակչությունն Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի: Ադրբեջանի տարբեր քաղաքներում տեղակայված են ռազմական օբյեկտներ, մասնավորապես այն օդանավակայանները, որտեղից Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը ագրեսիա են իրականացնում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Արցախի լիարժեք իրավունքն է թիրախավորել և ոչնչացնել այդ նշանակետերը»,- մասնավորապես նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև ավելացրել է, որ եթե Արցախի ՊԲ կիրառած խորհրդային արտադրության խոցման միջոցները կարող են վրիպել, ապա Ադրբեջանի կիրառած ժամանակակից միջոցները ճշգրիտ հարվածներ են հասցնում խաղաղ բնակավայրերին: ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ հաստատ սխալմամբ չէին Շուշիի եկեղեցին, Ստեփանակերտի ծննդատունը խոցել: