ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պողոս Աբրահամյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:
Այս մասին որոշումը հրապարակված է վարչապետի պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Պողոս Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ: