Հայաստանի ազգային հեռարձակողը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցելու «Մանկական Եվրատեսիլի» այս տարվա մրցույթին: Այս մասին հայտնում են junioreurovision.tv-ից:
Լեռնային Ղարաբաղում (Արցախ) շարունակվող հակամարտության պայմաններում տարածաշրջանային հեռարձակողը ի վիճակի չէ այդ մրցույթի համար նախապատրաստական աշխատանքներ կատարել:
Մրցույթին կմասնակցի 12 երկիր: Այն հեռարձակվելու է Լեհաստանից 2020 թվականի նոյեմբերի 29-ին:
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը նշել է. «Հայաստանը «Մանկական Եվրատեսիլի» ամենահաջողակ մրցակիցներից մեկն է, որը մասնակցել է նախորդ 13 մրցույթներին և միշտ լավագույն տասնյակում էր: Մենք հասկանում ենք նրանց չմասնակցելու պատճառները, բայց դա շատ տխուր լուր է: Հուսով ենք, որ նրանց կողջունենք 2021 թվականին»: