Մեր դատաբժշկական փորձաքննության տվյալների համաձայն՝ նոյեմբերի 17-ի երեկոյի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 2425 զինծառայող: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ չի ճանաչվել զինծառայողների 250 դի։
Անդրադառնալով երկրում կորոնավիրուսային վիճակին, Արսեն Թորոսյանը նշել է, որ այս պահին կորոնավիրուսով վարակվածության թվերի հարաբերական կայունացում ունենք, սակայն, ոչ հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացիների։
«Ծանր վիճակում գտնվող մեր պացիենտները բավականին երկար են բուժվում։ Պետք է շաբաթներ անցնեն, որպեսզի հիվանդանոցային օղակում ծանրաբեռնվածությունը թուլանա։ Հիվանդանոցներից դուրս իրավիճակը փոխվում է․ դպրոցներում վերսկսվել են տարրական դասարանների աշակերտների դասընթացները, քննարկվում է նաև ավագ դպրոցի աշխատանքների վերսկսումը և դրանք փոխում են ելակետային տվյալները»,- ասել է Թորոսյանը և նշել, որ առնվազն մինչև գարուն հակահամաճարակային կանոնները բոլորս պետք է պահպանենք։
Առողջապահության նախարարը հայտնել է նաև, որ առավոտյան ժամը 9-ի դրությամբ 375 հոգի սպասում էին հիվանդանոցներ տեղափոխվելուն։
https://www.facebook.com/lurer1tv/videos/190396326029330