Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ հանցագործության մասին հաղորդմամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կապված իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված իմ հասցեին հնչեցված սպառնալիքների հետ։ Այս մասին Facebook-ում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ պատգամավորը հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ից սկսած` խայտառակ սպառնալիքներ է ստանում: Նրա խոսքով՝ ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացվող ցույցի մասնակիցներից մեկը ևս սպառնացել է, թե Մարուքյանի տունը գրավելու են։