«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը 2020 թվականի դեկտեմբերի 4-ից վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան՝ կապված տարածաշրջանում կայուն իրավիճակի հետ:
Interfax-ի հաղորդմամբ, թռիչքներն իրականացվելու են դեպի Երևան՝ «Զվարթնոց» օդանավակայան, շաբաթական երկու անգամ:
Նշենք, որ ավելի վաղ ընկերությունը հետաձգել էր դեպի Երևան թռիչքները՝ կապված կոնֆլիկտի շրջանում անվտանգության բարձր ռիսկի հետ: