Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախարար Հարությունյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանն այսօր ազատվել է Պաշտպանության նախարարի պաշտոնից։ Նրա փոխարեն ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակվել է Վաղարշակ Հարությունյանը։