Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Հայաստան:
Armenia Today-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից` այլ մանրամասներ չներկայացնելով:
Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկության՝ այցը կկայանա նոյեմբերի 21-ին, իսկ պատվիրակության կազմում կլինեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: