ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումները չեն շրջանցել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմը։
Նոյեմբերի 25-ին վարչապետի ստորագրած որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ է նշանակվել Լիանա Սիմոնյանը։
Վարչապետի ստորագրած մեկ այլ որոշման համաձայն՝ Հայկ Ենգիբարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման
բաժնի պետ։
Նշենք, որ հուլիսի 28-ին վարչապետի ստորագրած որոշման համաձայն աշխատանքից ազատվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թվով 10 աշխատակիցներ։