Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ պետական սահմանն ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից:
«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ հայկական ստորաբաժանումների՝ Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ։
Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, թե ադրբեջանցիները կոտրել են դեպի Արցախ տանող Քարվաճառ-Մարտակերտ մայրուղու վրա տեղադրված դարպասը, նաև մտել Սոթքի հանքավայր: