ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ:
Ինչպես հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագրում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք իմ ամենախորին ցավակցությունները Վովա Նիկոլի մահվան կապակցությամբ։
Հոր մահը ծանր, անդառնալի կորուստ է։ Անկեղծորեն կիսում եմ Ձեր ցավն ու վիշտը։ Այս դժվարին պահին ուժ և տոկունություն եմ ցանկանում Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին»։