• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հունվար 2021 20:12
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-2 °c
Երևան
-6 ° Thu
-7 ° Fri
-5 ° Sat
-3 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մամուլի տեսություն․ Մարդաքանակի պլան՝ «սրտի» գործարարների վրա, ընդդիմության կազմն ու ԱԽ քարտուղարը

Հայաստան,
19 Դեկտեմբեր 2020 10:13

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հանրային ընկալումներում ընդդիմությունը դեռ ներկայանում է 17 կուսակցությունների տեսքով, թեև 17-ի ֆորմատը վաղուց գոյություն չունի, ընդլայնվել է՝ հասնելով 22-ի, դրան գումարած՝ հանրային գործիչները։ Բայց այս ֆորմատն էլ գործուն չէ, քանի որ իրականում գործում է 6 անձից կազմված մի ղեկավար մարմին, որն էլ հիմնականում որոշումներ է կայացնում։ Այդ 6 անձինք են՝ 3 կուսակցությունների նախագահները՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք», ինչպես նաև երկու նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանը և Վազգեն Մանուկյանը։ Բայց այս մարմնից բացի, կան նաև 3 այլ միավորներ»:

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ մեկը քաղաքական հանձնախումբն է՝ տարբեր կուսակցությունների մեկական ներկայացուցչից կազմված, որոնք պարբերաբար նիստեր են անում։ Մյուսը կազմակերպական հանձնաժողովն է, որը բողոքի ակցիաների և մյուս միջոցառումների համակարգմամբ է զբաղված, և իրավական հանձնախումբը, որն իրավական գործընթացն է համակարգում։

«Փաստ»–ը գրում է․

«Ինչպես երևում է, նույնիսկ մեր հազարավոր նահատակների հիշատակն է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար PR-ի առիթ: Այսօր նախատեսվում է հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից Եռաբլուր: Կան տեղեկություններ, որ Փաշինյանն ուզում է այս երթը յուրօրինակ «վստահության ակցիա» դարձնել՝ ի պատասխան ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքների ու քայլերթերի:

«Փաստ»-ի աղբյուրների փոխանցմամբ, նրան զեկուցվել է, որ մարդիկ իրենց խոնարհումը, հարգանքի տուրքը ցանկանում են մատուցել առանց Փաշինյանի ու նրա թիմի, ուստի իրենց հետ շատ քիչ «քայլողներ» են լինելու: Այդ իսկ պատճառով, ըստ տեղեկությունների, բոլոր նախարարությունների, մարզպետարանների, պետական այլ կառույցների ու իշխանությունների «սրտի» գործարարների վրա մարդաքանակի «պլան» է դրվել, և մարդկանց համոզելու, խոստումների ու սպառնալիքների միջոցով այսօր բերելու են երթի:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին այդ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ տեղեկացանք, որ ամբողջ խմբակցությունից հանդիպմանը ներկա է եղել ընդամենը 20 պատգամավոր: Այդքան սակավամարդ հանդիպումն էլ պայմանավորված է հենց Արմեն Գրիգորյանի անձով, քանի որ շատերը չեն ցանկացել հանդիպել նրան՝ հենց Գրիգորյանին համարելով Արցախում պատերազմի և դրա հետևանքների պատասխանատուներից մեկը: Այսպիսով, տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ պատգամավորներն Արմեն Գրիգորյանին հորդորել են հրաժարական տալ և հեռանալ, քանի որ նա ևս տապալել է իր գործառույթները և չի իրականացրել այն, ինչ պետք է աներ ի պաշտոնե: Ըստ թերթի տեղեկությունների, Արմեն Գրիգորյանը, սակայն, պատգամավորներին ասել է, թե չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

«168 ժամ»–ը գրում է․

«Նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարությամբ և Արցախյան հակամարտության գոտու հայկական հատվածում ռուս խաղաղապահների տեղակայմամբ նոր փուլ է սկսվել ՌԴ-Արցախ հարաբերություններում։ Սա, ըստ էության, ուղղված է Երևանից Արցախի կախվածության վերացմանը կամ այդ կախվածության ուղղության փոփոխությանը։ Ինչպես տեղեկացրել էինք, ռուսական կողմը ծրագրում է բացել Ստեփանակերտի օդանավակայանը Մոսկվա-Ստեփանակերտ չվերթերի համար։ Բացի խաղաղապահ առաքելությունը, Ռուսաստանը հսկայածավալ  հումանիտար աշխատանքներ է  նախաձեռնել և իրականացնում Ստեփանակերտ քաղաքում հենց օդանավակայանի տարածքում հումանիտար կենտրոնի ստեղծմամբ։ Չի բացառվում նաև, որ ռուսական ռազմաբազա ստեղծվի Արցախում։ Բայց այսքանով ռուսական  ծրագրերը, ըստ մեր տեղեկությունների, չեն սահմանափակվում։

Լրատվամիջոցի ռուսական աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ-ն ծրագրերում ունի ԱՀ բյուջե ներարկումներ անել, ավելին` բյուջեն ապահովել, մեծ ներդրումներ անել ԱՀ ենթակառուցվածքների, կրթության և մի շարք այլ ոլորտներում։

«Ճանապարհներ, համալսարան, զարգացած ենթակառուցվածքներ կլինեն, ավելի ակտիվ կապ ապագայում նաև Բաքվի հետ։ Նոր սահմաններ են գծվում, նոր իրավիճակ, և հայկական պետականության կենտրոնը կլինի Ստեփանակերտը, իսկ Երևանը կլինի ավելի մեկուսացած վիճակում։ Երևանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը չեզոք է, իսկ ղարաբաղյան հայերի նկատմամբ փոխադարձաբար դրական ընկալումներ և դիրքորոշում է ձևավորվել։ Կա անկեղծ ցանկություն՝ օգնել այդ անկլավին կայանալ, թեև 5 տարի կարգավիճակի հարց այնտեղ չի քննարկվելու, այսինքն՝ ՌԴ-ն չի ծրագրում Աբխազիայի կամ Ղրիմի օրինակով որևէ բան այս փուլում, այլ անկեղծորեն փորձելու է վերացնել պատերազմի հետևանքները և զարգացնել այնտեղ պետությունը։ Պարզապես այդ տարածքում Ռուսաստանը միշտ ընդունելի է եղել,  բնակիչները հիմնականում ռուսախոս են, ինչը հաճելի է»,- ասել է թերթի մերձդիվանագիտական աղբյուրը։

Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։

 

Tags: Մամուլի տեսությունՕրվա թերթերը
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ռուս խաղաղապահներն են լուծում Արցախի անվտանգության խնդիրները․ վարչապետ

20 Հունվար 2021 19:51

«ՀՀ-ի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, բայց ակնհայտորեն ավելացել է նոր գործոն․ դա ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում,...

Պատերազմի հետ կապված 1300-ին մոտ քրեական գործ կա․ վարչապետ Փաշինյան

20 Հունվար 2021 19:24

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց պատերազմում տեղի ունեցած դավաճանությունների մասին։...

Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի տեղակալի վերաբերյալ լուրերը

20 Հունվար 2021 19:15

ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 19-ի դատական նիստից հետո ՀՀ գլխավոր...

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

20 Հունվար 2021 18:46

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես...

  • Լրահոս

Ռուս խաղաղապահներն են լուծում Արցախի անվտանգության խնդիրները․ վարչապետ

20 Հունվար 2021 19:51

Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին․ Ավինյանը մանրամասներ է հայտնում

20 Հունվար 2021 19:44

Պատերազմի հետ կապված 1300-ին մոտ քրեական գործ կա․ վարչապետ Փաշինյան

20 Հունվար 2021 19:24

Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի տեղակալի վերաբերյալ լուրերը

20 Հունվար 2021 19:15

Սյունիքի տեսքն արձանագրած խմբակցություններն այսօր ընդդիմություն են․ վարչապետ

20 Հունվար 2021 18:56

Մադրիդի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել․ կան տուժածներ և առնվազն 2 զոհ

20 Հունվար 2021 18:54

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

20 Հունվար 2021 18:46

Ավելի քան 95,000 քաղաքացի է վերադարձել Արցախ․ Մ․ Առաքելյան

20 Հունվար 2021 18:43

Դուք այլևս չեք կարողանում սպասարկել ՀՀ պետական շահը․ Գորգիսյանը՝ Փաշինյանին

20 Հունվար 2021 18:42

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ ղեկավար կազմի հետ

20 Հունվար 2021 18:36

«Վերջը հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ»․ Ուրիխանյանի հարցը՝ Փաշինյանին

20 Հունվար 2021 18:27

Կառավարությունը տնտեսական հակաճգնաժամային նոր փաթեթ կընդունի

20 Հունվար 2021 18:15

Վարչապետն ի վիճակի չէ պատասխանել իմ հարցին․ Անի Սամսոնյան

20 Հունվար 2021 18:14

Հորդորեք կառավարության անդամներին իրենց արտահայտություններում ճիշտ բառապաշար օգտագործեն․ Սիմոնյան

20 Հունվար 2021 18:12
Արցախ

Ռուս խաղաղապահներն են լուծում Արցախի անվտանգության խնդիրները․ վարչապետ

20 Հունվար 2021 19:51

«ՀՀ-ի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, բայց ակնհայտորեն ավելացել է նոր գործոն․ դա ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում,...

Կարդալ
Հասարակություն

Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին․ Ավինյանը մանրամասներ է հայտնում

20 Հունվար 2021 19:44

Պատգամավոր Արթուր Գրիգորյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել գերիների և անհետ կորածների տվյալների հետ կապված։  Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ