Իտալիայի Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։
Այս մասին հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից:
Դեսպանությունից շնորհակալություն են հայտնում համայնքային խորհրդին, որ տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, միաձայն ընդունեց բանաձև՝ ճանաչելով Արցախի անկախությունը և դատապարտելով քաղաքացիական բնակչության հանդեպ գործած պատերազմական հանցագործությունները:
Նշենք, որ Իտալիայի Պիզա քաղաքը ևս ճանաչել էր Արցախի Հանրապետության անկախությունը:
Հիշեցնենք, որ մինչ այս Իտալիայի մի քանի այլ քաղաքներ նույնպես ճանաչել էին Արցախի Հանրապետության անկախությունը։