• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հունվար 2021 18:50
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
-4 ° Sat
-3 ° Sun
0 ° Mon
0 ° Tue
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Իրականացվում է Բյուրականի աստղադիտարանի թիրախավորված հետապնդում․ հայտարարություն

Հայաստան,
03 Հունվար 2021 20:39

Արդեն շուրջ 1,5 տարի է, ինչ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է Բյուրականի աստղադիտարանի թիրախավորված հետապնդում և վարկաբեկում։ ՀՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ԲԱ դեմ արշավ են սանձնազերծել։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Միքայելյանը պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի (ԳԿՄՍԵՍ ՄՀ) նախագահ Մխիթար Հայրապետյանի 2020թ․ դեկտեմբերի 31-ի գրառման կապակցությամբ։

Նշենք, որ Մխիթար Հայրապետյանը դեկտեմբերի 31-ին կատարած գրառմամբ նշել էր, որ Աստղադիտարանում կատարված ստուգման արդյունքում արձանագրվել են տարաբնույթ առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին։

Ատսղադիտարանի տնօրենը իշխանություններին կոչ է անում գիտության և այլ ոլորտների համար որևէ օգտակար գործ անել, ոչ թե ամեն տեղ «բացթողումներ» կամ «չարաշահումներ» փնտրել։ «ՀՀ ԳԱԱ բոլոր գիտական ինստիտուտներն իրենց կոլեկտիվներով դեմ են արտահայտվել վերոնշյալ օրենքի նախագծին, որը կարող է մեր գիտությունը կործանման տանել»,-նշել է Միքայելյանը։

Նա հայտնել է, որ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) նկատմամբ թիրախավորված հետապնդման քաղաքականությունը սկսվել է ԲԱ նախկին 5 աշխատակիցների կեղծ «հաղորդումների» հիման վրա, որոնք 2019թ․ սեպտեմբերին աշխատանքից հեռացվել են աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտումների և/կամ անարդյունավետ աշխատանքի պատճառով։ Թեև նրանք այդ առիթով դատական գործեր էին հարուցել, սակայն ԲԱ տնօրինության որոշման օրինականությունը հաստատվել է դատարանի 3 ատյաններում (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ) և հասանելի է համացանցում DataLex դատական տեղեկատվական համակարգում։

«2019-2020թթ․ նրանք 2 անգամ հրավիրվել են ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ ՄՀ՝ Մխիթար Հայրապետյանի և հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրույցի, երբ նույն պաշտոնյաները, որոնք, իբր, մտահոգ էին ԲԱ խնդիրներով, առ այսօր չեն այցելել ԲԱ, չեն օգտվել պաշտոնական տեղեկատվությունից, չեն հանդիպել տնօրենի կամ տնօրինության որևէ ներկայացուցչի, առաջատար գիտնականների հետ։ Այսինքն՝ ավելի կարևորվում է աշխատանքից հեռացված անբարեխիղճ անձանց հետ ԲԱ խնդիրները քննարկելը։ Վերոնշյալ երկու հանդիպումներից հետո էլ (և ոչ միայն) Մխիթար Հայրապետյանի և Հովհաննես Հովհաննիսյանի կողմից կատարվել են ԲԱ-ի հանդեպ անթույլատրելի վարկաբեկիչ գրառումներ։ Ի դեպ, որոշակի տվյալներ և լուրջ կասկածներ կան ԲԱ վերոհիշյալ նախկին աշխատակիցների և վերոհիշյալ պաշտոնյաների կապի վերաբերյալ, ինչը միանշանակ բերում է պաշտոնական դիրքի չարաշահման հանգամանքին»,-գրել Աստղադիտարանի տնօրենը։

Հովհաննես Հովհաննիսյանը, դեռևս ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում, այնուհետև որպես ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության միջոցով 2019թ․-ին քրեական գործեր է հարուցել ԲԱ նկատմամբ, ինչի մասին հենց իր ներկայիս գրառման մեջ խոսում է Մխիթար Հայրապետյանը։ «Բնականաբար, այդ գործը, որևէ իրական հիմք չունենալու պատճառով, կարճվել է, ընդ որում երկու անգամ, քանի որ նշված պարոնայք նորից են պնդել գործը վերանայել։ Այսինքն իրենց իսկ հորինած «գործերը» բերվում են որպես «հիմնավորում»։ Դրանով չսահմանափակվելով, 2019-2020թթ․ ընթացքում ԲԱ են ուղարկվել հնարավոր բոլոր կազմակերպությունները՝ ՀՀ Ոստիկանություն, ԱԱԾ, ՊԵԿ, ՀԾԿՀ և այլ։ Նորից, որևէ հանցանք, չարաշահում, յուրացում կամ խախտում չի գրանցվել։ Այնուամենայնիվ, հետևողական կերպով միշտ խոսվել է «չարաշահումներից», այն էլ հաճախ՝ «խոշոր»»,-հայտնել է Միքայելյանը՝ հավելելով, որ այս պայմաններում էլ ԲԱ կոլեկտիվն աշխատել է նվիրաբար և իրականացրել իր առջև դրված բոլոր խնդիրները։

«Ֆինանսական մանր խախտումների արձանագրման ակնկալիքով 2019թ․ հոկտեմբերին ԲԱ է ուղարկվում ՀՀ Ֆինանսների նախարարության (ՖՆ) հանձնաժողով, որը հարյուրավոր կետերով ստուգել է ԲԱ 2016-2020թթ․ գործունեությունը (հարկ է նշել, որ ըստ ընդունված կարգի, սովորաբար ստուգվում է 3 տարվա գործունեությունը, ոչ թե 5)։ Բնականաբար, որևէ չարաշահում չի գրանցվել»,-շարունակել է Աստղադիտարանի տնօրենը։

«Հպարտությամբ կարող եմ ասել, որ հանձնաժաղովի նախագահը ստուգումների վերջում նույնիսկ հատուկ շնորհակալություն է հայտնել անձամբ ինձ և ողջ տնօրինությանը՝ կատարած աշխատանքի համար։ Սակայն, հանձնաժողովի եզրակացության մեջ բնականաբար, նշվել են ֆինանսատնտեսական և հաշվապահական գործունեության որոշ թերություններ, որոնք առաջարկել են հետագայում հաշվի առնել կամ շտկել։ Հենց սրանք են հիմա փորձում «բարձրաձայնել», սակայն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դրանք որևէ հիմք չեն հանդիսանում ԲԱ վրա ստվեր գցելու, նրա բարի անվան հետ խաղալու կամ կասկածելի հայտարարություններ անելու համար»,-նշել է Միքայելյանը։

Արեգ Միքայլեյանը ևս մեկ կարևոր հանգամանք է նշում․ «ՀՀ ՖՆ հանձնաժողովի՝ 2020թ․ դեկտեմբերի 11-ին ներկայացված վերջնական եզրակացությանը պատասխանելու համար ԲԱ-ին տրված է 30 աշխատանքային օր ժամանակ, որը կլրանա 2021թ․ փետրվարի 1-ին։ Այսինքն կարելի էր գոնե կոռեկտ գտնվել և համբերել մինչև այդ ժամկետը, տեսնել նաև մեր պատասխանները, նոր միայն հերթական հայտարարությունները տարածել իբր ԲԱ-ում տեղի ունեցող «տարաբնույթ առերևույթ խախտումների» վերաբերյալ»։

«Արդեն շուրջ 1,5 տարի է, ինչ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է ԲԱ թիրախավորված հետապնդում և վարկաբեկում։ ՀՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ԲԱ դեմ արշավ են սանձնազերծել։ Սակայն, նույնիսկ այս ծանր ու սուղ պայմաններում, մեծ նվիրումով աշխատանքի արդյունքում ԲԱ գիտնականները կատարում են մեծ ծավալի գիտահետազոտական աշխատանք, հայտնաբերել են հազարավոր նոր տիեզերական մարմիններ, որոնք կոչվում են հայկական անուններով և մեր երկրին աշխարհով մեկ ճանաչում են բերում, իրականացվում են միջազգային նախագծեր (այդ թվում՝ «Ռոսկոսմոսի» հետ), հրապարակվում են կարևորագույն աշխատանքներ միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում»,-հայտնում է գիտնականը։

«Աստղադիտարանի ներկայիս գործունեության վերաբերյալ մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» ամսագրի «Բյուրականի աստղադիտարանն այսօր» հոդվածից՝ https://isec.am/…/gitutyan_ashxarh/GA_04-2019_for_web.pdf ։

Արեգ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն,

Միջազգային աստղագիտական միության (IAU) Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն,

Եվրասիական աստղագիտական ընկերության (EAAS) փոխնախագահ,

Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) գործադիր կոմիտեի անդամ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) հիմնադիր նախագահ,

Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) հիմնադիր նախագահ,

Եվրոպական Հորիզոն-2020 նախագծի «Տիեզերքի» ոլորտի ծրագրային կոմիտեի անդամ»,- գրել է նա։

Tags: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունՄխիթար ՀայրապետյանՎ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Հայկավան գյուղում 40-ամյա տղամարդու են դանակահարել

22 Հունվար 2021 18:48

Դեպքն անցյալ տարի Հայկավան գյուղում էր եղել` օգոստոսի 3-ի գիշերը: Երկու համագյուղացի սեղանի շուրջ ալկոհոլի ազդեցության տակ վիճել էին: Դժվար...

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

22 Հունվար 2021 18:28

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու...

Վերջին երեք տարիների ամենացուրտ գիշերն է եղել. որտե՞ղ է գրանցվել ամենացածր ջերմաստիճանը 

22 Հունվար 2021 18:15

Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: ...

Այսօր Առնո Բաբաջանյանի 100-ամյակն է

22 Հունվար 2021 17:30

Ուղիղ 100 տարի առաջ՝ 1922 թվականի հունվարի 22-ին, Երևանում ծնվեց հայ և խորհրդային ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո...

  • Լրահոս

Հայկավան գյուղում 40-ամյա տղամարդու են դանակահարել

22 Հունվար 2021 18:48

Միանում ենք Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը․ ԱՀ ԱԳՆ

22 Հունվար 2021 18:38

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

22 Հունվար 2021 18:28

Վերջին երեք տարիների ամենացուրտ գիշերն է եղել. որտե՞ղ է գրանցվել ամենացածր ջերմաստիճանը 

22 Հունվար 2021 18:15

Խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում շաքարավազի գինը բարձրացել է. ՏՄՊՊՀ

22 Հունվար 2021 18:03

«Սորոս»-ի հիմնադրամում եք աշխատել՝ հանուն ՀՀ շահի՞ եք գործելու․ Թագուհի Թովմասյանը՝ Խաչատուրյանին

22 Հունվար 2021 17:39

Այսօր Առնո Բաբաջանյանի 100-ամյակն է

22 Հունվար 2021 17:30

Պետք է ավելի լավ ուսումնասիրել համաշխարհային պատմությունը․ Ռուբինյան

22 Հունվար 2021 17:17

ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում

22 Հունվար 2021 17:12

Ջաբրայիլում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

22 Հունվար 2021 17:02

Վլադիմիր Գասպարյանը ուղեղի կաթված է ստացել․ ԶԼՄ

22 Հունվար 2021 16:41

Աննա Գրիգորյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

22 Հունվար 2021 16:04

Չեմ գնում ԲԴԽ նախագահի պաշտոնը գրավելու․ Ջհանգիրյան (տեսանյութ)

22 Հունվար 2021 16:00

Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել են Հայկական ԱԷԿ

22 Հունվար 2021 15:45
Հայաստան

Հայկավան գյուղում 40-ամյա տղամարդու են դանակահարել

22 Հունվար 2021 18:48

Դեպքն անցյալ տարի Հայկավան գյուղում էր եղել` օգոստոսի 3-ի գիշերը: Երկու համագյուղացի սեղանի շուրջ ալկոհոլի ազդեցության տակ վիճել էին: Դժվար...

Կարդալ
Արցախ

Միանում ենք Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը․ ԱՀ ԱԳՆ

22 Հունվար 2021 18:38

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը մեկնաբանություն է տարածել «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության  քաղաքականության» շուրջ Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձևերի-տարեկան հաշվետվությունների...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ