Այսօր կայացել է «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ խմբակցության հանդիպումը վարչապետի հետ նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան այցին և քաղաքական թիմի առաջիկա անելիքներին։
«Մոսկովյան այցի հետ կապված հիմնականում այն է, ինչ պաշտոնապես շրջանառվել է»,- ասել է նա։
Հարցին՝ արտահերթի հետ կապված նախնական ժամկետ կա՞, թե՞ ոչ, Մակունցը պատասխանել է․
«Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ, որովհետև նախ պետք է հասկանալ ընդդիմության՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական դիրքավորումը։ Այնուհետև մեր որոշումը կհրապարակենք»։
Հանդիպմանը քննարկվել է ռազմագերիների հարցը։ Այդ հարցում առայժմ որևէ նորություն չկա։