ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հերքել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այսօրվա տեսաուղերձում իր հասցեին հնչեցված հայտարարությունները։
Նշենք, որ Մինասյանն այսօր Միրզոյանին անվանել էր «երկակի գործակալ», որը ՀՀ ԱԱԾ-ի և թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել է, և երկար տարիներ գործակցել նրանց հետ։ «Միրզոյանն ամենամեծ կապավորն է Հայաստանի և Թուրքիայի մեջ, և ներկայացնում է Թուրքիայի շահերը»,- նշել էր Մինասյանը։
«Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի, և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»,- նշել է ԱԺ խոսնակը Facebook-յան իր էջում։